Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ մասնակցել է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը:
Լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Վազգենի Չալոյանի «Գեղագիտության պատմություն» գիրքը («Ամրոց գրուպ» հրատարակչություն)։
«Իրատեսը» զրույցի է հրավիրել այս տարի 80-ամյակը բոլորած, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, պրոֆեսոր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀՀ մշակույթի, գիտության և կրթության նախարարությունների ոսկե մեդալակիր ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻՆ։
Նոյեմբերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) կշարունակի ներկայացնել հետաքրքիր համերգային ծրագրեր և´ երաժշտագետների, և´ երաժշտասերների համար:
ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների - DAC – տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը»:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...